16-02-2015 09:17

Քաղաքականության անբարոյականությունը

Ապրել, ապրել, այնպես ապրել, որ սուրբ հողդ երբեք չզգա քո սեփական ծարությունը…. Մեծն Սևակը դեռ դասական ժամանակիցն է հորդորել, չլինել բեռ, սակայն մեր քաղաքական այրերն ամենայն հավանակությամբ կամ չեն կարադացել, կամ էլ չեն ընկալել ասվածն ու դարձել են բեռ ոչ միայն հայրենի հողի, այլ նաև սեփական ժողովրդի համար: Հիմա էլ երբ միջանձնային հարաբերություններում սև կատու է անցել, սուտի ազգասեր ու հայրենասեր են դարձել: Բոլոր քաղաքակիրթ ու զարգացած երկրներում իշխանության առաջընթացին չի զիջում ընդդիմությունն, իսկ ցանկացած տարաձայունություն լուծվում է միայն ու միայն բանակցությունների միջոցով: Բայց դե մենք հայ ենք չէ՞, պիտի տարբեվենք ամեն ինչում… Մեզ մոտ ներքաղաքական տարաձայնությունները լուծվում են փողոցային «ռազբորկա» հիշեցնող փոխադարձ վիրավորանքների միջոցով: Իբր ամեն ինչ նորմալ է հիմա էլ բանը հասել է դիվան բաշուն… Գզվրտոցն անցել է կառավարական-խորհրդարանական ու նախագահական մակարդակ: Իրար են ուտում իշխող կուսակցությունը նախագահի ղեկավարությամբ ու իրեն նորընտիր ընդդիմություն կարգած երկրի երկրորդ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն: Հարց է առաջանում. ու՞ր էիք երեկ, թե՞ ազգս ծայրահեղության հասավ մի քանի օրում: Պարոն Նախագահ, Ձեր աղմկահարույց հայտարարոթյան մեջ լեզվի սայթակու՞մ էր, թե կոնկրետ հասցեագրում նշեցիք, թե այսքան ժամանակ հանդուրժել, լռել, ծածկել եք Գագիկ Ծառուկյանի հարկային և քրեական անօրինակությունները, և հիմա տրամաբանական հարց է ծագում, թե Ձեզ ո՞վ է թույլ տվել կոծկել օրենքի խախտումը: Այս պահին էլ, երբ ժողովրդի ասած հավերին քշա ասեցին, բոլոր բացթողմները մի ակնթարթում երևան եկան: Դա դեռ քիչ էր. ՀՀԿ-ական պատագամավորներն ու նախարարներն էլ երկար սպասված կանաչ լույսը ստացան ու սկսեցին ավել-պակաս դիտարկումներ անել: Մարդ չի հասկանում, սա ուղղակի կուտակվածը դուրս թափեցի՞ն, թե՞ քծնելու պատշաճ տարբերակ էր: Ու՞ր էր կուրծք ծեծող հրետոռականությունը, երբ միասին տոնախմբությունների, խնամիությունների խրախճանքներն էին վայելում: Կամ ի՞նչ էր մտածում վաչապետը, երբ Գագիկ Ծառուկյանին «Դոդ» մականունն էր հիշեցնում. այնպես է, որ ՀՀԿ-ն էլ մականունավորների մի ամբողջ բանկ ունի: Ավելին չեմ ուզում վերլուծել ինչպես ասում են իրենց մուրն իրենց գլխին: Իսկ ի՞նչ էր մտածում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երբ ոչ այնքան անցյալում իշխանության հետ կոալիցիայի մեջ էր մտնում, կամ նախագահին ճոխ նվերներ էր տալիս, կամ էլ ընտրություններում նույն հարթակից գործող նախագահին էր սատարում: Այսքանից հետո մի եզրակացության ենք գալիս, որ տեղական քաղաքակնությունը, ոչ ավել, ոչ պակաս անբարոյականության շեմն է հատել…