Բավ է պառակտվել
03-09-2016 13:24

Պետք է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը. Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դաշնային կանցլերի վարչական ապարատի շենքում հարցազրույց է տվել, որի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը հարգելու անհրաժեշտության մասին:

«Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար Գերմանիայի կառավարությունը ոչ մի դեպքում չի չեղարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը: Ես ինքս Բունդեսթագի անդամ եմ և գիտեմ, որ Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում բանաձևի վերաբերյալ հայտարարություն անել: Միայն ասեմ, որ անհրաժեշտ է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը»,- ասել է Մերկելը հարցազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր  Անգելա Մերկելն իր պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդին հայտնել էր, որ նա չի հրաժարվում Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևին աջակցելուց, ինչը սրել է Թուրքիայի հետ հարաբերությունները: