06-04-2016 09:24

Անհրաժեշտ են համապարփակ լուծմանն ուղղված բանակցություններ. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տեղեկացրել է, որ առավոտյան մեկնում է Բաքու: Այս մասին Ուորլիքը հայտնել է Twitter-ի իր էջում` շեշտելով Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի և բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունը:

«Մենք պետք է անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատենք և բանակցություններ սկսենք համապարփակ լուծում գտնելու համար: Առավոտյան մեկնում եմ Բաքու հանդիպումներ անցկացնելու համար»,- գրել է համանախագահը: