Բավ է պառակտվել
06-05-2015 07:24

ՌԴ-ի գերմանացի գործընկերները անհանգստացած են ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ դահմանելու կապակցությամբ

Ռուսաստանում աշխատող գերմանական ընկերությունների ղեկավարները չեն թաքցնում Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների հետ կապված անհանգստությունը և վերահաստատում են ռուսաստանցի գործընկերների հետ աշխատելու իրենց պատրաստակամությունը: Այդ մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նախարարը հիշեցրեց, որ նախորդ դարի 50-ականների սկզբին՝ դեռևս ԽՍՍՀ-ի և Գերմանիայի հետ դիվանագիտական կապերը հաստատելուց առաջ հենց գերմանացի գործարարները դարձան փոխշահավետ համագործակցության պիոներներ: «Դա միանգամայն արդարացի է և «սառը պատերազմի» ժամանակաշրջանի նկատմամբ, երբ հաստատվել էր գազատարի վերաբերյալ հայտնի գործարքը, որը, ըստ էության, ծառայեց որպես մեր էներգետիկ գործընկերության հիմք», - հավելեց նա: ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև ափսոսանքով արձանագրեց, որ Բեռլինում օգտվեցին միջուկրաինական ճգնաժամի պատրվակից և սկսեցին կանգնեցնել երկկողմանի համագործակցության մեխանիզմները, դադարեցրեցին մի շարք նշանակալի հմաատեղ նախագծերի իրականացումը: «Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ գրանցվել է ապրանքի շրջանառության անկում 6,5%-ով մինչև  70,1 մլրդ. դոլար», -  ընդգծեծ ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքով՝ զգալի անկման պայմաններում, որը տեղի է ունեցել ոչ ՌԴ-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև քաղաքական երկխոսության աշխուժացման պայմաններում իրատեսորեն բարձրանում է երկու պետությունների գործարար շրջանակների դերը վստահության և փոխըմբռնման մթնոլորտը պահպանելու, դրական օրակարգ զարգացնելու և Ռուսաստանի և Գերմանիայի ապագա հարաբերությունները կառուցելու գործում: