Բավ է պառակտվել
04-12-2014 18:17

Բազմակարծությունը չպետք է ֆետիշացնել.Հ. Ավրահամյան

Այսօր խորհրդարանում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե բազմակարծությունը չպետք է ֆետիշացնել: Նա հավելել է, որ ընդդիմության ինստիտուտին ըմբռնումով եւ հարգանքով է վերաբերվում: «Մենք բոլորս մեկ գործ ենք անում, ուղղակի տարբեր հարթություններում»,-ասել է նա:Աբրահամյանի խոսքով, սակայն կա իմպերատիվ՝ բանավեճի մեջ պետք է տարբերել գլխավորը երկրարդականից: «Պետք չի ֆետիշացնել բազմակարծությունը, իսկ քննադատությունն ինքնանպատակ դարձնել»,-հավելել է նա:ՀՀ վարչապետը նաեւ նշել է, որ հնարավոր սադրանքները չեն ցնցում իշխպանությանը: «Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում իրականացնել եւ պատրաստ ենք համագործակցել այդ հարցերն իրագործելու համար»,-ընդգծել է Հովիկ Աբրահամյանը: