29-09-2015 14:54

Հասունացել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահը. Գ.Հարությունյան

Այսօր Պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը մամուլի ասուլիսին անդրադառնալով սահմանային լարվածության դեպքերի, ասաց, որ կա հիմնավորված դժգոհություն Մինսկի խմբի նկատմամբ: 
Նա նկատեց, որ Մինսկի խմբի կողմից թեև արվում են հայտարարություններ, կոչեր, սակայն հիմնավոր գնահատականներ չեն տրվում, սկզբնապատճառը չի նշվում, որ Ադրբեջանն է զարկ տալիս այդ սադրանքներին: «Որքանով դա կզսպի Ադրբեջանին դա այլ խնդիրն է, սակայն այս տարի ունեցել ենք նախադեպ, երբ Մինսկի խումբը տարբերակեց նախահարձակ խմբին, երբ հավասարության նշան չկար»,- ասաց նա և նշեց, որ խնդիրը ազդեցիկ երկրների արձագանքի մեջ է, որոնք նաև ներկայացված են Մինսկի խմբում: «Հասունացել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահըը, որը կզսպի Ադրբեջանի աճող ախորժակը, ցինիզմը»,- ասաց նա: