10-03-2017 11:43

ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
Տողանյանը դիվանագետ է և զբաղեցրել է «Եվրասիական Մեդիա Խումբ» ռուսական մասնավոր ընկերության նախագահի պաշտոնը։
Եսայանը ՌԴ–ում ՀՀ դեսպան էր նշանակվել 2010 թ.–ի հունվարի 22–ին։ Ավելի վաղ նա զբաղեցրել է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնը։ 90–ականների վերջին–2000–ականների սկզբին գլխավորել է Արցախի խորհրդարանը։