Բավ է պառակտվել
03-06-2014 13:57

Ռուսաստանը ճնշում է Ադրբեջանին՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար.կարծիքներ

 
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը համոզմունք հայտնեց, թե Ռուսաստանը ճնշում է Ադրբեջանին՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար։ «Ադրբեջանցի մեր գործընկերների փոխանցմամբ՝ Ռուսաստանը ճնշում է Ադրբեջանին, որպեսզի նրանք էլ մտնեն Եվրասիական տնտեսական միության մեջ։ Իհարկե, սա նշանակում է, որ վտանգի տակ է դրվում ԼՂՀ  հարցը»,- մանրամասնեց բանախոսն ու ահվելեց, որ այս հարցը լուծել կարող է միայն քաղաքացիական հասարակությունը։
Ասուլիսին ներկա Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ նշեց, որ  չի հասկանում, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պաշտպանում Հայաստանի շահերը, եթե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է՝ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, իսկ մեր միջև դրվելու են մաքսակետեր։ «Սեպտեմբերի 3-ի խոսակցությանների տողատակին անվտանգության հարցն էր և Արցախի պաշտպանության հարցը։ Հասարակության մի մասն ասում էր՝ թող ԼՂՀ-ի հարցը մենակ լուծվի, ջհանդամ, թե Մաքսային միություն  ենք մտնում։ Մյուս մասս էլ համոզված էինք, որ Մաքսային միությանն անդամակցելով՝ Արցախի հարցը չի լուծվելու»,-ընդգծեց, Պարոն  Բարսեղյանն ու հավելեց. «Իսկ երբ մայիսի 29-ին Նազարբաևը նման բան հայտարարեց, բոլորս համոզված էինք, որ Սերժ Սարգսյանը համաձայն չէր այդ հայտարարության հետ, մտածեցինք՝ դե մարդ է, ջղայնացած է, սեղանի ոտքն է կոտրել, հետո իր խոսքը կասի, բայց երկու օր հետո ասում է, թե ինքն էլ է համաձայն Նազարբաևի և Ալիևի հետ»:  Ըստ բանախոսի հասունացել է քառյակի խոսքն ասելու ժամանակը: