Բավ է պառակտվել
25-04-2014 15:07

Հայաստանի նախորդ կառավարությունը ձախողումներ չի ունեցել. Գ. Մինասյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը նշել է, որ Հայաստանի նախորդ կառավարությունը տնտեսական ձախողումներ չի ունեցել: Նա կարծում է, որ կառավարության փոփոխությունը պայմանավորված է սոսլ նոր պայմաններով, որոնց պարագայում առավել արդյունավետ կարող են աշխատել նոր կադրերը:

Էկոնոմիկայի նախարարի մասին հարցին ի պատասխան Մինասյանը նշեց. ՛՛Պարոն Վահրամ Ավանեսյանն արել է այն ամենը, ինչը պահանջում էին հանգամանքները՛՛:

Նա հիշեցրել է, որ կառավարությանը եւ խորհրդարանին բավականին հագեցած օրակարգ է սպասվում: Մայիսի վերջին նախատեսվում են 2013թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության լսումներ, ինչպես նաեւ 2014թ. դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի զեկույցը եւ դրա 2013թ. հաշվետվությունը, եւ, վերջապես, ՀՀ Վերահսկիչ պալատի զեկույցը:
՛՛Նոր կառավարությունը ձեւավորվելու է Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում՝ մինչեւ մայիսի 3-ը, եւ մենք կկարողանանք շարունակել համատեղ աշխատանքը՛՛, - հայտնել է Մինասյանը:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի Հայաստանում իշխող կոալիցիայի փլուզումը ՀՀԿ-ին պարտավորեցնում է աշխատել կրկնապատկված ուշադրությամբ: Կուսակցությունը միայնակ է կառավարություն ձեւավորում, նա խորհրդարանում մեծամասնություն ունի, սակայն դա ոչինչ չի փոխում, չպետք է թուլանալ, հավելել է Մինասյանը: