Բավ է պառակտվել
14-02-2014 11:42

Ըստ Վարդան Օսկանյանի ԼՂՀ կարգավորումը պահանջում է որոշակի զիջումներ

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ՛՛ Հայաստանի այսօրն ու վաղը՛՛ թեմայով քննարկման ժամանակ նշել է, որ եթե ՀՀ-ի ներսում քաղաքական հակակշիռ լիներ, ապա ՄՄ-ին անդամակցելու առումով այլ իրավիճակ կլիներ: Ըստ Օսկանյանի հայ-ռուսական հարաբերությունները ստրատեգիական նույն հարթակի վրա չեն, դա կախված է Հայաստանում տիրող ներքին քաղաքական իրավիճակից:
Ըստ նրա , երկրի քաղաքական իրավիճակը լավ չէ, շատ բան է թելադրում, արտագաղթի, օրինականության ու ժողովրդավարության խնդիր ունենք: ՛՛Մենք այսօր մի կուսակցական համակարգ ունենք, եկեք արձանագրենք, սովետական շրջանից շատ բան չի փոխվել՛՛:
Նախկին ԱԳ նախարարը բացատրեց, որ եթե քաղաքական հակակշիռ լիներ, ապա նույն խորհրդարանում իշխանությունը կարող էր այդ պարտադրանքին դեմ դուրս գալ: Վարդան Օսկանյանը նկատեց, թե այսօր տարածաշրջանում բարդ վիճակ է ստեղծվել՝ հատկապես հայ-վրացական հարաբերություններում, իհարկե նաև Ադրբեջանի համար։
՛՛Այս երեք պետությունների համար մեկ ընդհանրական բան կար՝ եվրոպական ձգտում էր, սակայն այսօր Կովկասում տարանջատումն այնքան է խորացել, որ չեմ կասկածում, որ հնարավոր կլինի խույս տալ պայթյունից»,- նշեց Օսկանյանը։
Ըստ Օսկանյանի մենք մեր ուժերի նկատմամբ վստահության կորուստ ունենք: Չենք վստահում մեր ուժերին:՛՛ Մեզ վախեցնելու ինչ-որ գործընթաց ենք սկսել, միգուցե, Վրաստանի օրինակը մեր առաջ է դրվել, դրա համար, բայց չմոռանանք, որ Վրաստանը ՆԱՏՕ–ի, ԵՄ-ի անդամակցության հարց էր իր առաջ դրել։ Մենք կարծում ենք, թե եթե չանենք՝ մենք Ղարաբաղ կկորցնենք, դա սխալ ճանապարհ է։ Բացարձակ կապ չունի ռուսամետ լինելու–չլինելու հետ, մենք հայամետ պետ է լինենք՛՛:
Վարդան Օսկանյանի պնդմամբ՝ խնդիրը այն է, որ Հայաստանում իշխանության են գալիս մարդիկ, որոնք այն, ինչ ձեռք են բերել այս տարիների ընթացքում, չեն ուզում հրաժարվել դրանից։ «ՌԴ-ն կարող է իրեն ամեն ինչ թույլ տալ, մեծ ռեսուսր ունի, բայց մենք այդ ռեսուրսը չունենք, և իրավիճակ փոխելու իրավունքը այն մարդկանցն է, ովքեր անկախություն են ձեռք բերել։ Պետք է անձնական շահերը մի կողմ դնել և զբաղվել երկրի խնդրով»,- ասաց նա։
Վարդան Օսկանյանը նաև նշեց, որ Թուրքիայի սահմանների բացման, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առանց զիջումների հնարավոր չի լինի արդյունքի հասնել:
Օսկանյանը փաստեց, որ քաղաքականության մեջ միշտ հնարավորություն կա ինչ-որ բան շտկելու: 1996-98-ին ՀՀ ԱԳ նախարար եղած Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, թե Հայաստանն անկախ պետականության ողջ ընթացքում միշտ էլ Ռուսաստանի ազդեցությունից փախչելու փորձ է արել և այդ առումով ոչինչ չի փոխվել։
Ինչ վերաբերվում է Վարդան Օսկանյանի դիտարկմանը, թե կուսակցական հակակշիռ կա, Ալեքսանդր Արզումանյանը նշեց. «Այսօրվա երկրորդ մեծ կուսակցությունը, որ ունենք, դա նույնպես միակուսակցականի հետևանք է և ՀՀԿ-ն որոշել է իր կշիռը բաշխել երկու զամբյուղում»։
Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, թե Իրանի հետ հարաբերություններ հաստատելը, այսօր բոլորն էլ հասկանում են, թե ինչ նոր հորիզոններ կբացեն Հայաստանի համար, եթե Ռուսաստանի ազդեցությունը մի կողմ թողնեն։ «Քաղաքական էլիտան ՄՄ-ին կողմ է, սա մեր բոլորի ամոթն է»,-եզրափակեց նա։