Բավ է պառակտվել
29-04-2014 10:37

Նախարարական 5 թափուր աթոռների պայքարը շարունակվում է

«Նոր վարչապետի կաբինետի համալրման համար մնում է 5 նշանակում՝ գյուղատնտեսության նախարար, բնապահպանության նախարար, սպորտի նախարար, էներգետիկայի նախարար, արդարադատության նախարար։ Ըստ շրռանառվող լուրերի՝
Գյուղնախարարի պաշտոնին հավակնում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, բնապահպանության նախարարի պաշտոնի համար պայքարը շարունակում է Աժ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, էներգետիկայի նախարարի պաշտոնի համար շրջանառվում է կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի անունը, բայց Արմեն Մովսիսյանը շարունակում է պայքարը։ Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն դեռ շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը, իսկ սպորտի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը համառորեն պայքարում է իր պոստը պահպանելու համար, թեև այդ պաշտոնի դեպքում շրջանառվում է ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի անունը»,–տեղեկանում ենք Հայկական Ժամանակից։