03-05-2014 15:40

Ս. Կարապետյանը նշանակվել է գյուղատնտեսության, իսկ Գ. Ղազարյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերգո Կարապետյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնում։
Նախագահի մեկ այլ հրամանով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտային բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: