Բավ է պառակտվել
19-11-2014 13:27

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կլաուս Յոհաննիսին՝ Ռումինիայի Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ուղերձում Սերժ Սարգսյանը նշել է, թե վստահ է, որ Նախագահ Կլաուս Յոհաննիսի պաշտոնավարումը կնպաստի բարեկամ Ռումինիայի և նրա ժողովրդի առաջընթացին ու բարօրությանը: Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև հայ-ռումինական հարաբերություններին և հույս հայտնել, որ Կլաուս Յոհաննիսի նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի Հայաստանի ու Ռումինիայի միջև բարեկամական կապերի վերաիմաստավորմամբ, և երկկողմ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: Նախագահ Յոհաննիսին Սերժ Սարգսյանը մաղթել է հաջողություն և մնայուն ձեռքբերումներով լի պաշտոնավարում, իսկ Ռումինիայի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն: