12-08-2014 12:26

ՀՀ նաղագահը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներ եմ հայտնում Ձեր ծննդյան 60-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ երջանկություն և հաջողություններ` ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդի բարգավաճման և միջազգային ասպարեզում Ձեր երկրի հեղինակության առավել ամրապնդման:
Վերստին իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ` հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում Ձեր անձնական դերակատարության, ինչպես նաեւ մեզ համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Ձեր շարունակական ջանքերի ու անկեղծ հոգածության համար:
Առանձնակի ջերմությամբ ենք հիշում նախորդ մայիսին Հայաստան կատարած Ձեր պետական այցը եւ սիրով սպասում ենք կրկին հյուրընկալելու Ձեզ Երեւանում 2015 թվականի ապրիլի 24-ին»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: