26-04-2014 20:54

Նախագահը դիտել է իտալացի անվանի արվեսատգետ Բրունո Բրունիի աշխատանքների հայստանյան ցուցադրությունը (լուսանկարներ)

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանն Հայաստանի ազգային պատկերասրահում դիտել է իտալացի անվանի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը:

Այն հայ արվեստասերներին բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ ծանոթանալու իտալական արդի արվեստին:

Արվեստագետը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում ներկայացնում է իր բոլոր ստեղծագործական շրջաններն ընդգրկող մոտ 100 աշխատանք: