10-04-2014 15:19

ՀՀ Նախագահի պաշտոնական հրավերը ՀԱԿ-ը մերժեց

ՀՀ նախագահի աշխատակազմից քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր է ուղղարկվել նաև ՀԱԿ խմբակցությանը: Այս առիթով հրավիրվել է նիստ, որի արդյունքում հրավերը մերժվել է:
ՀԱԿ խմբակցությունից տեղեկացնում են, որ մերժման հիմնավորումը հետևյալն է.
«ՀԱԿ-ը արդեն մերժել էր Սերժ Սարգսյանի նմանատիպ դիմումները 2012թ-ի խորհրդարանական և 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո, քանի որ չի ճանաչում Սերժ Սարգսյանին լեգիտիմորեն ընտրված նախագահ: Այս անգամ նույնպես խմբակցությունը որևէ իմաստ չի տեսնում նման հանդիպման մեջ: Հայաստանում նախևառաջ պետք է անցկացվեն ազատ և արդար նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ինչը թույլ կտա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով ձևավորել ժողովրդի կողմից ընտրված և նրան հաշվետու իշխանություն»:
Հիշեցնենք, որ համապատասխան հրավեր է ուղղարկվել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: