Բավ է պառակտվել
25-10-2014 16:25

Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա. Օրակարգում Արցախի հարցն է

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահի հետ, որտեղ կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանը կքննարկի նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: Նույն օրը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի կունենան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններ: