Բավ է պառակտվել
11-08-2014 12:15

ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթը կստորագրվի այս տարի.ՀՀ նախագահ

Այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված  հարցազրույցում  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտբնել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթը կստորագրվի արդեն այս տարի: Հանրապետության ղեկավարը նշել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բազմաթիվ հարցեր է քննարկել, այդ թվում՝ այդ հարցը: «Մենք ունեցել ենք երկկողմ հանդիպում՝ շատ ավելի տեւական ժամանակով, քան երեկվա հանդիպումն էր, եւ խոսել ենք հայ-ռուսական օրակարգի բոլոր խնդիրների մասին: Բոլոր այն հարցերի մասին, որ կարող էին մտահոգել մեր հանրությանը. սկսած ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ վարկային միջոցների տրամադրման ժամկետից ու կառուցվածքից, որովհետեւ ենթադրվում է բավականաչափ մեծ՝ 15 տոկոս դրամաշնորհային էլեմենտ, վերջացրած՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու ժամկետների եւ պայմանների մասին, ավարտած՝ ռազմա-տեխնիկական համագործակցության խնդիրներով: Եվ ես պետք է իմ բավարարվածությունը հայտնեմ այդ հանդիպման բովանդակությունից: Արդյունքները ժամանակը ցույց կտա: Բայց բովանդակությունը մեզ համար շատ էական էր, շատ կարեւոր: Ես կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք արդեն կտեսնենք նաեւ արդյունքները»,- ասել է նա: Հարցին, թե անդամակցությունն այս տարի չի լինի, Սարգսյանը պատասխանել է. «Անդամակցությունը մենք երբեք չէինք ենթադրում, որ այս տարվանից կլիներ: Խոսքը երեւի ստորագրման մասի՞ն է: Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի: Ես կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչեւ աշուն: Տեսնենք»:վ