Բավ է պառակտվել
13-05-2014 17:55

ՀՀ-ի և ֆրանսիայի նախագահները Միսաք Մանուշյանի անվան պուրակի բացման արարողությանը (լուսանկարներ)

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան պետական այցի շրջանակներում այսօր նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մասնակցել են բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ Երևան քաղաքում անվանակոչված պուրակի բացման արարողությանը:

Երկու երկրների նախագահները շնորհակալություն են հայտնել միջոցառման կազմակերպիչներին և երևանցիներին՝ արարողությանը մասնակցելու և Միսաք Մանուշյանի հիշատակը հարգելու համար: