Բավ է պառակտվել
27-10-2014 09:08

Ելիսեյան պալատը հրապարակել է Փարիզյան գագաթնաժողովի ժամանակացույցը

Ելիսեյան պալատը հրապարակել է Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի Նախագահների՝ Փարիզում կայանալիք գագաթնաժողովի ժամանակացույցը: Հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի ժամանակով ժամը 11:00-ին Ֆրանսիայի Նախագահը Ֆրանսուա Օլանդը բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև 12:15-ին՝ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այնուհետև նույն օրը ժամը 18:00-ին Ֆրանսիայի Նախագահը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ եռակողմ հանդիպում կունենա Ադրբեջանի և Հայաստանի Նախագահների հետ: Ժամը 20:00-ին երեք երկրների առաջնորդների համար կտրվի քննարկումները եզրափակող ճաշ: