Բավ է պառակտվել
13-05-2014 12:10

Հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգացել են և հասել առանձնաշնորհյալ մակարդակի. ՀՀ նախագահ

Այսօր Երևանում ՀՀ և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ֆրասուա Օլանդի համատեղ ասուլիսում ասաց ՀՀ նախագահն ընդգծեց, որ  հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները զարգացել են և հասել առանձնաշնորհյալ մակարդակի:  «Մեր երկրի և  Ֆրանսիայի շուրջ 35 քաղաքների ու շրջանների միջև հաստատվել է սերտ համագործակցություն, Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացվել են մի շարք հաջողված նախագծեր։ Այսօր ևս 7 պայմանագիր է ստորագրվում՝ միտված տնտեսական կապերի ամրապնդմանը»,- նշեց Սերժ Սարգսյանը:  Նախագահ Սարգսյանը միարժամանակ շեշտադրեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անդրանիկ պետական այցի երկու օրերի ընթացքում տեղի են ունեցել կառուցողական քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է եղել կարևորագույն խնդիրների: «Ֆրանսիայի կողմից ավելի քան 1 մլրդ դոլարի հասնող ներդրումներ են կատարվել Հայաստանում: Հայաստանում գործող մոտ 80 ֆրանսիական ընկերությունների ցանկը համալրվում է ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցով»,-ասաց Սերժ Սարգսյանը։ Հարկե նշել, որ  այսօր նախատեսվված երկու նախագահների այցը Երևանում կառուցվող «Կարֆուրի» շինհրապարակ։