30-05-2014 16:51

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դալիա Գրիբաուսկայտեին՝ Լիտվայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի շահ Լիտվայի բարեկամ ժողովրդի:

Օգտվելով առիթից` վստահություն եմ հայտնում, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-լիտվական ավանդական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթություններում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում:

Վստահ եմ, որ Հայաստանի և Լիտվայի ընդլայնված գործընկերությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: