23-05-2014 18:16

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ երկրի Սինձյան նահանգի Ուրումչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ մարդկանց մահվան և շուրջ հարյուր վիրավորների պատճառ է դարձել: «Մեր զորակցության և սփոփանքի խոսքն եմ հղում Ձեզ, տուժածների ընտանիքներին և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության յուրաքանչյուր դրսևորում և վստահ ենք, որ ոճրագործներն արդարացի պատժի կարժանանան»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: