Բավ է պառակտվել
12-11-2013 12:35

ՀՀ Նախագահն աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից: 

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին: