Բավ է պառակտվել
28-05-2014 13:06

Նախագահի գլխավորությամբ պաշտոնյաներն այցելել են Սարդարապատի հուշահամալիր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման առթիվ Սարդարապատի հուշահամալիր են այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, հասարակ քաղաքացիներ: Նախագահը նախ կանգնեց և մի քանի րոպե զրուցեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ապա զրույց ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ։ Այնուհետև ՀՀ Նախագահը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ բարձրացավ դեպի հուշահամալիր։ Նրանք ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Սարդարապատի ճակատամարտում զոհված հայ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին։