13-07-2018 22:15

Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին:

Հուլիսի 15-ին նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին: