Բավ է պառակտվել
26-06-2014 11:03

Վրաստանին ՆԱՏՕ-ն դաշինքին անդամակցելու պաշտոնական հրավեր դեռ չի անի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` դաշինքի երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ընթացքում լրագրողներին հայտնել է, որ սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կայանալիք գագաթաժողովում ՆԱՏՕ-ն դաշինքին միանալու պաշտոնական հրավեր դեռ չի անի Վրաստանին:
ՆԱՏՕ-ի անդամները համաձայնել են Վրաստանի հետ համագործակցության հիմնարար փաթեթ մշակել, որը «նրան կօգնի ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին», փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Սակայն դա համարժեք չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Գործողությունների ծրագրին Վրաստանի միանալու հրավերին. դաշինքի պաշտոնական քայլին, որն ակնկալում էր Թբիլիսին:
Գործողությունների ծրագրին Վրաստանի միանալու հրավերի հարցը բավական վիճելի է այն ժամանակից ի վեր, երբ այն դարձել էր դաշինքում երկպառակության պատճառ` 2008թ. Բուխարեստի գագաթաժողովի ժամանակ:
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2008 թ. հնգօրյա պատերազմից հետո ՆԱՏՕ-ի բազմաթիվ անդամներ զգուշությամբ են սկսել վերաբերվել Թբիլիսիին դաշինք հրավիրելուն, քանի որ դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն պետք է օգնության հասնի Մոսկվայի հետ նոր կոնֆլիկտի դեպքում: