Բավ է պառակտվել
07-10-2014 09:56

ՆԱՏՕ-ն Կրեմլին մեղադրում է իր բանակը հօգուտ ապստամբների ծառայեցնելու համար

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում հետեւել միջազգային իրավունքին եւ հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, փոխանցում է Reuters-ը՝ մեջբերելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի խոսքերը։
Նա նշել է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքի կանոնները եւ իր միջազգային պարտավորությունները, խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Նա Ռուսաստանին կոչ է արել օգտագործել անջատականների վրա ունեցած իր ազդեցությունը եւ պահպանել հրադադարի ռեժիմը: «Ռուսաստանը պետք է փոխի իր քայլերը, իր վարքը»:
Աղբյուրը նշում է, որ ՆԱՏՕ-ն Կրեմլին մեղադրում է իր բանակը ապստամբներին աջակցելու համար օգտագործելու մեջ: Գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանը հերքել է տվյալ մեղադրանքը: