Բավ է պառակտվել
08-08-2014 09:39

ՆԱՏՕ-ն երբեք չի ծրագրել հարձակվել Ռուսաստանի վրա

ՆԱՏՕ-ն երբեք չի ծրագրել Ուկրաինայում ռազմաբազաներ ստեղծել եւ երբեք չի ծրագրել հարձակվել Ռուսաստանի վրա: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:
Նա նշել է, որ իրենք երբեք չեն պլանավորել Ուկրաինայում ռազմաբազաներ ստեղծել եւ երբեք մտադիր չեն եղել հարձակվել Ռուսաստանի վրա:

՛՛Դեռ 1997թ. Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ը համատեղ փաստաթուղթ են ստորագրել, ըստ որի՝ մենք երբեք մեկս մյուսին չենք համարի հակառակորդ կամ թշնամի եւ երբեք չենք սպառնա մեկս մյուսին: ՆԱՏՕ-ը հստակ հավատարիմ է այդ փաստաթղթին եւ ես հույս ունեմ, որ Ռուսաստանը նույնպես՛՛, - նշել է Ռասմուսենը: Նրա խոսքով, երբ ՆԱՏՕ-ում կարդում են ռուսական ռազմական փաստաթղթերը, ապա տեսնում են, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին համարում է թշնամի եւ սպառնալիք:

«Մենք դա հաշվի ենք առնում, համակերպվում այդ մտքի հետ, եւ ահա թե ինչու ենք հարկադրված ուժեղացնել մեր հավաքական անվտանգությունը: Այսպես, օրինակ, մենք ուժեղացրել են օդային պարեկությունը Բալթյան երկրների վրա, մենք ամրացրել ենք մեր ծովային ներկայությունը Սեւ եւ Բալթիկ ծովերում: Ավելի շատ զինավարժություններ կանցկացնենք Արեւելքում, այսինքն՝ մենք արձագանքում ենք. հետագայում եւս կամրացնենք մեր հավաքական անվտանգությունը», - ավելացրել է Գլխավոր քարտուղարը: