Բավ է պառակտվել
15-09-2014 20:17

Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթելու ՆԱՏՕ-ի փորձերը տապալվեցին.Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ամփոելով դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր աշխատանքը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը այդպես էլ չկարողացավ իր հարաբերությունները հարթել Ռուսաստանի հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:: Ռասմուսենը նշել է, որ դաշինքը երկար ժամանակ փորձել է Ռուսաստանի հետ «անվտանգության, միջազգային իրավունքի եւ նորմերին համապատասխան» հարաբերություններ կառուցել, սակայն ռուսական կողմը «մերժել է բոլոր փորձերը»: Գլխավոր քարտուղար հավելել է, որ Ռուսատանը շարունակում է ՆԱՏՕ-ին որպես հակառակորդ ընկալել: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Իենս Սթոլթենբերգը իր պարտավորությունները կստանձնի հոկտեմբերի 1-ից: