Բավ է պառակտվել
13-05-2015 11:32

ՆԱՏՕ-ն բաց է պահում Ռուսաստանի հետ երկխոսության պատուհանը

ՆԱՏՕ-ն աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, միևնույն ժամանակ պատուհանը բաց է թողնում երկխոսության համար: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայում ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ: «Մենք շարունակում ենք աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Ուկրաինայի հանդեպ նրա գործողությունների պատճառով, բայց միևնույն ժամանակ շարունակում ենք քաղաքական երկխոսության պատուհանը բաց պահել»,- հայտարարել է նա: ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ գործնական քաղաքացիական և ռազմական համագործակցությունը փոխել է 2014թ. ապրիլին՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով: Այդ ժամանակվանից ի վեր կապերն իրականացվում են միայն Բրյուսելում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության գծով: ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության, եթե դաշինքի կողմից եվրոպական անվտանգության հիմնական խնդիրների վերաբերյալ լուրջ խոսակցությամբ իրական հետաքրքրվածության ազդանշաններ ստացվեն: