Բավ է պառակտվել
04-02-2016 12:48

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրել է Շվեդիայի դեմ ատոմային հարված մոդելավորելու մեջ

Ռուսաստանը զինված ուժերի 2013 թվականին զորավարժությունների ժամանակ Շվեդիայի ուղղությամբ միջուկային հարված է մոդելավորել, ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի զեկույցում: «Վերջին երեք տարիներին Ռուսաստանն անցկացրել է առնվազն 18 մասշտաբային զորավարժություն, որոնց մի մասին մասնակցել է ավելի քան 100 հազար զինծառայող։ Այդ զորավարժությունները ներառել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների վրա միջուկային հարվածների մոդելավորումներ (օրինակ՝ Շվեդիայի վրա հարձակման նմանակումը 2013 թվականի մարտին)»,- ասված է զեկույցում: Սթոլթենբերգը նաև նշել է, որ Ռուսաստանում անցկացվող զորավարժությունները հասել են Սառը պատերազմի ժամանակներից ի վեր աննախադեպ մակարդակի: