10-02-2016 11:28

ՆԱՏՕ-ն կքննարկի ՌԴ-ի սահմանների մոտ հազարավոր զինվորականներ ուղարկելու հարցը

ՆԱՏՕ-ն դիտարկում է Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում Ռուսաստանին զսպելու նպատակով մի քանի հարյուր զինվորականների տեղակայման հարցը: Նպատակը՝ Ռուսատանին ցույց տալ, որ «ուկրաինական ոճով միջամտությունը » դիմակայության կհանդիպի:
Համաձայն աղբյուրի`500- 1000 զինվորականներից բաղկացած զորամիավորումներ կարող են ուղարկվել Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա և Բուլղարիա:
Նշվում է, որ զինվորների մեծ մասին կտրամադրեն ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Գերմանիան:
Հաղորդվում է նաև, որ զորամիավորումների թվում կլինեն նաև հատուկ նշանակության ջոկատներ: