Բավ է պառակտվել
21-05-2016 10:26

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ նոր պատերազմ չի ուզում

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ «նոր սառը պատերազմ» չի ուզում, հայտնել է դաշինքի Գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:

«Մենք վաղուց ենք հետևում, թե ինչպես է Ռուսաստանը ինտենսիվ ներդրումներ անում զինված ուժերում»,- ասել է Սթոլթենբերգը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն միայն արձագանքում է այդ գործողություններին ու ամրապնդում պաշտպանությունը, նաև խուսափում էսկալացիայից ու աջակցում բաց երկխոսությանը:

Ընդ որում նա նշել է, որ այս պահին դաշինքը անմիջական սպառնալիք չի տեսնում Մոսկվայի կողմից:

Սթոլթենբերգը նաև հայտնել է, որ արեւելյան ֆլանգում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության մասին որոշումը կկայացվի հուլիսի սկզբին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: