13-05-2015 11:02

ՆԱՏՕ-ն չի ընդունում ԼՂ հիմնախնդրի ռազմական լուծումը

ՆԱՏՕ-ն աջակցում է Մինսկի գործընթացին: Միևնույն ժամանակ Դաշինքը անհանգստացած է հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի վատթարացմամբ: Այդ մասին հարցազրույցում հայտնեց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի ընդունում ԼՂ հիմնախնդրի ռազմական լուծումը: Նա հույս հայտնեց, որ քաղաքական գործընթացը արդյունավետ կլինի և հավելեց, որ ՆԱՏՕ-ն  հակամարտության խաղաղ կարգավորման հարցում անմիջական դեր չի կատարում: Ափաթուրայի խոսքով՝ ՆԱՏՕ-ն կարող է ընդամենը երկրորդական դեր կատարել, Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական գործիչների, դիվանագետների և զիբվորականների միջև շփման համար պայմաններ ստեղծել: «Հուսով եմ, որ նման շփումները կարող են դրական ազդեցություն ունենալ, և ես ուրախ էի տեսնել, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հանդիպեցին Ուելսում վեհաժողովի կուլուարներում», - հավելեց նա: