21-04-2016 09:10

ՆԱՏՕ-Ն և Ռուսաստանը խորը տարաձայնություններ ունեն

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև խորը տարաձայնություններ կան, Խորհուրդը չի լուծել դրանք։ Այս մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«Մենք դադարեցրել ենք գործնական համագործակցությունը, սակայն Խորհրդի աշխատանքը չի դադարում։ Նիստերը շարունակվելու են»,- ասել է նա։

Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը պլանավորվածից 2 ժամ երկար է տեւել, քանի որ քննարկումը եղել է բաց և լուրջ։ Նիստերը կշարունակվեն ապագայում, հավելել է Սթոլթենբերգը։