Բավ է պառակտվել
18-06-2016 13:17

Ժամանակն է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլերի. Ալիև

Ժամանակն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մուսուլմանների համար սուրբ ամիս համարվող Ռամադանի առթիվ ճաշկերույթի՝ իֆթարի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,- ասել է նա։
Ալիևի խոսքով՝ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները նույնպես «պետք է հասկանան, որ սա սառեցված հակամարտություն չէ»։
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրյոն ասել էր, որ Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուս և ամերիկացի համանախագահները կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը կկայանա հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որին կհետևի եռակողմ հանդիպումը` Ղարաբաղի հարցով։