Բավ է պառակտվել
24-10-2014 12:55

Իշխանությունները թաքնվել են սահմանամերձ օրինագծերի հետևում. «Ժառանգություն»

Սահմանամերձ բնակավայրերին վերաբերող օրինագծերի փաթեթի անվան տակ իշխանությունները մի շարք այլ նախագծեր է ներառել: Այս մասին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:Նա ընդգծել է, որ «Սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծին հետ միասին նույն փաթեթում գտնվող ոչ բոլոր օրինագծերն են վերաբերում սահմանամերձ գյուղերին: «Կան օրինագծեր բնավճարների ու ԱԱՀ-ի մասին, որոնք բացարձակապես կապ չունեն թեմայի հետ»,-պարզաբանել է Ռուբեն Հակոբյանը: Նա հիշեցրել է, որ մի քանի ամիս առաջ «Ժառանգություն» խմբակցությունը օրինագծերի փաթեթ է ներկայացրել՝ առաջարկելով հարկային արտոնությունների փոխարեն սահմանամերձ գյուղերի բնակիչներին կոմունալ ծախայությունների զեղչեր հատկացնել: