Բավ է պառակտվել
20-02-2015 16:33

Քաղաքական դաշտում քաղաքական եռյակ գոյություն չունի.Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական եռյակ գոյություն չունի («Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ ՀԱԿ խորհրդարանական ուժերի եռյակը)։ Այս մասին Ազատություն հրապարակում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Քաղաքական գործչի խոսքով՝ անցյալ կիրակի իր ուրախությունը սահման չուներ, քանի որ քաղաքական եռյակը փոխհամաձայնության էր եկել եւ Արցախի համար այդքան կարեւոր օր՝ փետրվարի 20-ին, համատեղ հանրահավաքի որոշում էր կայացրել։ «Դա հրաշքի էր նման։ Սակայն պատահեց այն, ինչ պատահեց։ Եւ ես չեմ ցանկանում դա մեկնաբանել։ Առաջին անգամ ՀՀ առաջին նախագահը, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն ու Սփյուռքի ներկայացուցիչը միավորվել էին՝ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների հասնելու համար։ Սակայն ցավոք, պետք է նշեմ, որ դրված նպատակին չհասանք»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։