Բավ է պառակտվել
23-09-2015 09:22

«Ժառանգությունը» հաջորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված չի լինի

Հանրապետականները կամաց-կամաց իրենց համար գծում են ապագա խորհրդարանի քարտեզը: Եվ այդ քարտեզում «Ժառանգություն» կուսակցությունը տեղ չունի: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները պնդում են, որ հաջորդ գումարման Ազգային Ժողովում «ժառանգությունը» չի հայտնվելու. համենայնդեպս՝ ըստ իրենց քարտեզի: Այս պահին ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում միայն մեկ հոգի է «Ժառանգություն» կուսակցության անդամ՝ Զարուհի Փոստանջյանը: