Բավ է պառակտվել
18-10-2016 14:01

Մինչև ապրիլյան ընտրությունները ՀՀ-ում արտակարգ իրադարձությունները չեն բացառվում

Չեմ բացառում, որ մինչեւ ապրիլ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, Հայաստանում արտակարգ իրադարձություններ տեղի կունենան: Այս մասին հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Անդրադառնալով Վանաձորի քաղաքապետի ընտրությանը՝ Փոստանջյանը նշել է. «Եթե մենք ընտրության ենք գնում այս տրամաբանությամբ, ապա ոչինչ չի փոխվի: Տեսեք, թե ինչ կատարվեց խորհրդարանում. ընտրությունների գլխավոր կեղծարար Տիգրան Մուկուչյանին վերընտրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնում: Նրանք չեն ուզում փոխել համակարգը: Այս համակարգով մենք չենք կարող լուծել խնդիրները»: