Բավ է պառակտվել
11-03-2016 14:38

Սիրիայում իրավիճակի կայունացմանը Թուրքիան է խանգարում.Նարիշկին

Սիրիայում իրավիճակի կայունացմանը խանգարում են Թուրքիայի գործողությունները։ Այս մասին մարտի 11-ին՝ Երեւանում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստում, ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում պայքար է ընթանում այսպես կոչված «Իսլամական պետություն» բարբարոսական խմբավորման եւ այլ ահաբեկչական խմբերի դեմ։ Սակայն, ցավոք, այդ պայքարը մի շարք խոչընդոտների է բախվում, որոնց թվում Թուրքիայի տարածքից Սիրիայի տարածքը ռմբակոծելն է։ «Հայաստանը ՀԱՊԿ-ի համար շատ կարեւոր է, այդ թվում պայթյունավտանգ մերձավորարեւելյան տարածաշրջանին հարաբերականորեն մոտ լինելու պատճառով։ Հայաստանի փորձը, ինչպես նաեւ պատգամավորների միջազգային աշխատանքի փորձը պետք է հաշվի առնվի ՀԱՊԿ շրջանակներում։ Վաղը մենք կայցելենք Երեւանում Էրեբունիի օդանավակայանը, որպեսզի տեսնենք, թե ինչ հնարավորություններ են ստեղծվել մեր կողմից տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»,- ասել է Նարիշկինը։