10-03-2016 16:35

Նարիշկինը կմասնակցի Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մարտի 11-12-ին Հայաստան կայցելի։ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ կանցկացնի Երևանում։ Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի Պետդումայի կայքում: «Մարտի 11-12-ին Պետդումայի խոսնակ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության նախագահ Սերգեյ Նարիշկինն աշխատանքային այցով կայցելի Հայաստանի Հանրապետություն, որի ընթացքում կանցկացնի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստ»,- ասված է հաղորդագրությունում: Ինչպես նշվում է ՀԱՊԿ ԽՎ կայքում՝ նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀԱՊԿ ԽՎ դիտորդները, ինչպես նաև կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչները։ «Նիստի մասնակիցները կդիտարկեն միջազգային և հավաքական անվտանգության արդի հարցեր, կքննարկեն կազմակերպության գործունեության ուղղությունները»,- ասված է կայքում հրապարակված օրակարգում։