Բավ է պառակտվել
04-02-2016 13:24

«Ռուսաստանի ռազմական ներուժի ամրապնդման տեմպերը հասել են սառը պատերազմից ի վեր չտեսնված մակարդակի»

Ռուսաստանի ռազմական ներուժի ամրապնդման տեմպերը հասել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չտեսնված մակարդակի: Այսօր նման հայտարարություն է արել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ամփոփելով 2015 թվականի գործունեության արդյունքները:

Նրա խոսքով, վերջին 3 տարիներին Ռուսաստանը զգալիորեն ավելացրել է զորավարժությունների թիվը: 2013-2016 թվականի ընթացքում Ռուսաստանն անցկացրել է 18 լայնածավալ զորավարժություններ, որոնցից մի քանիսի դեպքում դրան մասնակցել է 100 հազարից ավելի զինծառայող: Սթոլթենբերգը ուշադրություն է հրավիրել այն փաստւ վրա, որ զորավարժությունների ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների վրա միջուկային հարձակում է փորձարկվում: Օրինակ, 2013 թվականի զորավարժությունների ժամանկ փորձարկվել է Շվեդիայի վրա միջուկային հարձակումը:

Դաշինքը մտադիր է այս տարի զգալիորեն ավելացնել զինծառայողների եւ սպառազինության թիվը Արեւելյան Եվրոպայի երկրներում՝ դա հիմնավորելով ռուսական հնարավոր ագրեսիային հակազդելու անհրաժեշտությամբ: Իր հերթին, Մոսկվան Հյուսիսատլանտյան դաշինքին պարբերաբար մեղադրում է դեպի արևելք ընդլայնվելու և Ռուսաստանի սահմաններին մոտենալու փորձերի մեջ և իր գործողությունները հիմնավորում է դրան հակազդելու անհրաժեշտությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր 2017 ֆինանսական տարում իր եվրոպացի դաշնակիցների անվտանգության աահովման ծրագրին 3.4 մլրդ դոլար տրամադրելու ծրագրերի մասին։ Այդ գումարն ավելի քան քառակի բարձր է այն գումարից, որը նախկինում տրամադրվել է նույն կարիքների համար։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ նման լուրջ մեծացման գլխավոր պատճառ են համարվել «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները դաշինքի ծայրամասում»։
Ռուսաստանը կընդունի «համակշիռ միջոցառումներ»՝ ի պատասխան Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակվող ընդլայնմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը։ «Դրա համար համաչափ պատասխան ամենևին էլ պետք չէ, ես դրանում վստահ եմ։ Համակշռված միջոցառումները նորմալ ռազմական-ռազմավարական հավասարության պահպանման համար ընդունվում են և կընդունվեն»,- ասել է դիվանագետը։