Բավ է պառակտվել
07-10-2017 13:42

Հայ-ռուսական միացյալ զորամիավորման առկայությունը բխում է ՀՀ շահերից. դիվանագետ

Հայ-ռուսական զորամիավորման գոյության փաստը բացառում է Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի ոտնձգության հավանականությունը, ուրբաթ օրն այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Համաձայնագիրը երկու երկրների միջև ստորագրվել է 2016թ. նոյեմբերի 30-ին: համաձայնագրի ժամկետը 5 տարի է՝նույնքան ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:
« Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան չեն հրաժարվել Հայաստանի դեմ ուղղված իրենց գլոբալ նախագծերից, և այսօր Հայաստանի դեմ նրանց ոտնձգությունները կաշկանդող հիմնական գործոններից մեկը հայ-ռուսական միացյալ զորամիավորումն է»,- ընդգծել է նա:
Նավասարդյանի խոսքերով, ներկա պայմաններում, տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության բացակայությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:
« Հայկական կողմի դեմ ագրեսիայի հավանականությունը մեծ է՝ մասնավորապես Նախիջևանի հետ սահմանի կողմից, որտեղ գտնվում է այնպիսի ռազմական տեխնիկա, որը կարող է լուրջ վնաս հասցնել»,- հայտարարել է դիվանագետը:
Դրա հետ մեկտեղ, Նավասարդյանն ընդգծել է, որ անկախ ամեն ինչից Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է անկախ քաղաքականություն վարի, որը կբխի Հանրապետության շահերից:
Համաձայնագրում նշված է, որ ՄԽ հիմնական խնդիրներն են ՌԴ-ի և Հայաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման բացահայտումը և դրա հակադարձումը, երկու պետությունների պետական սահմանների ցամաքային հատվածին դիմակայումը և օդա-տիեզերական տարածքում ՌԴ-ի և Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը:
Բացի այդ, կողմերը պարտավորվել են մասնակցություն ունենալ երկու երկրների խիստ կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը:
Միացյալ խմբավորումը ղեկավարելու նպատակով ստեղծվում է միացյալ հրամանատարություն: Միացյալ խմբավորումը տեղակայելու և կիրառելու որոշումը կայացվում է ՌԴ և ՀՀ ԶՈւ գերագույն հրամանատարների կողմից: Համաձայնագիրը ստորագրվել է հինգ տարի ժամկետով՝ ևս հինգ տարի ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:
ՌԴ պետդուման համաձայնագիրը վավերացրել է 2017թ. հուլիսի14-ին: ՌԴ Պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովը հայտնել է, որ խաղաղ ժամանակ միացյալ զորամիավորման հրամանատարը ենթարկվելու է Հայաստանի ԶՈւ գերագույն շտաբի հրամանատարին, իսկ ռազմական ագրեսիայի ընթացքում՝ կախված իրադրությունից, Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարին, կամ ՀՀ ԶՈւ գերագույն շտաբի հրամանատարին: Նման որոշումը կայացվում է կողմերի գերագույն հրամանատարների կողմից: