Բավ է պառակտվել
15-02-2017 11:09

Նալբանդյանը կմասնակցի անվտանգության հարցերով Մյունխենյան կոնֆեռանսին

ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-17-ին կմեկնի Գերմանիա՝ անվտանգության հարցերով Մյունխենյան կոնֆեռանսին մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
Մամուլի հաղորդագրության համաձայն ծրագրված է Նալբանդյանի հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համամանախագահների հետ:
Նախարարը կունենա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
Հիշեսնենք, որ ղարաբաղյան հիմնահարցի սկիզբը դրվել է 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեղնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին:
1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: