13-04-2017 16:01

Նալբանդյանը հնչեցրել է ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման քայլերը

Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը հաջողությամբ համաձայնության են հասել՝ վիզային ռեժիմի հեշտացման և ռեադմիսիայի հարցում, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
« Հաջորդ քայլը կլինի վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը, որը նախատեսված է « Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի դեկլարացիայով»,- ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախօրեին Վաշինգտոնում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» արտգործնախարարների հանդիպմանը այս մասին նշել է Նալբանդյանը:
Նրա խոսքերով « Արևելյան գործընկերության» հիմքում դրված մարդկային կոնտակտները առանցքային սկզբունքներից մեկն են: Այդ նախաձեռնության իրականացման և ԵՄ-ի հետ հայկական հասարակության մերձեցման ճանապարհներից մեկը վիզային ռեժիմի ազատականացումն է:
Մարտի 21-ին Հայաստանն ու Եվրամիությունը վավերացրել են ընդգրկուն և լայն գործընկերության մասին համաձայնագիրը:
Նախատեսվում էր, որ Երևանը 2013 թ. նոյեմբերին « Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ ասոցացման համաձայնագիր կստորագրի:
Սակայն, դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու և Եվրասիական ինտեգրմանը մասնակցության որոշման մասին:
2015թ.հունվարին Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը:
Չնայած դրան ԵՄ Խորհուրդը 2015թ. հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպմանը Եվրահանձնաժողովին լիազորեց նոր, ընդգրկուն համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ, որը կփոխարինի ԵՄ-ի և մեր Հանրապետության միջև գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին: