Բավ է պառակտվել
30-06-2017 13:09

Նալբանդյանը հնչեցրել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման հավանական ժամկետները

Ղարաբաղյան խնդրի քննարկման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ հուլիս ամսին, այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ նման հնարավորությունը չէր բացառել դեռևս հունիսի սկզբին՝ Էստոնիայի ԱԳՆ ղեկավարի հետ ճեպազրույցի ընթացքում:
«Հնարավոր է, որ մոտ ժամանակներս հանդիպում կլինի ԱԳՆ ղեկավարների մակարդակով, և կարծում եմ, որ նման հանդիպումը հնարավոր է հուլիսին»,- ուրբաթ օրը լրագրողներին այս մասին ասել է Նալբանդյանը:
Միևնույն ժամանակ հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի հստակեցրել, թե ո՞ր երկրում, կամ ո՞ր միջազգային գագաթնաժողովի շրջանակներում է նախատեսվում կազմակերպել հանդիպումը: