Բավ է պառակտվել
21-01-2015 11:03

Ցեղասպանության 100-ամյակի օրը Թուրքիայում տոն կազմակերպելը տեղին չէ. Նալբանդյան

Թուրքիայում Օսմանյան կասյրության տարածքում իրականացված Հայոց Ցեղասպանության 100-ամյակի օրը տոն կազմակերպելը տեղին չէ, հայտարարել է երեկ Բրյուսելում երկրի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակ նշելու կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հրավերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հաղորդում է ՏԱՍՍ պարբերականը: Գալիպոլիի ճակատամարտը սկսվել է 1915 թվականի փետրվարին և ավարտվել է 1916 թվականի հունվարին: Սակայն թուրքական իշխանությունները որոշել են նշել Առաջին Համաշխարհային ճակատամարտի այդ դրվագը ապրիլի 24-ին՝ այն օրը, երբ Հայաստանում նախատեսվում են Օսմանյան կայսրության տարածքում իրագործած Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հիշատակին նվիրված խոշոր միջոցառումները: Նալբանդյանը հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանը դեռևս անցյալ տարվա օգոստոսին հրավիրել էր Էրդողանին մասնակցելու սույն միջոցառումներին: «Սակայն մենք մինչ օրս պատասխան չենք ստացել: Իսկ մեր պատասխանը Թուրքիայի նախագահի հրավերի տրվել է հենց հաջորդ օրը», - ասել է նա: «Չեմ կարծում, որ այս օրը տեղին է որևէ տոներ կազմակերպելը հատկապես Թուրքիայում: Ես չեմ կարողանում հավատալ, որ որևէ մեկը աշխարհում կարող է այդ մեկ այլ ձևով հասկանալ», - ընդգծել է Նալբանդյանը: