Բավ է պառակտվել
08-01-2014 16:40

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը հավանաբար հունվարի վերջին կկայանա

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունվարի վերջին: Ըստ աղբյուրի, ամենամոտ ժամանակները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ժնեւ` ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցությունների ձեւաչափը քննարկելու նպատակով: Իսկ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը հավանաբար կկայանա փետրվարին և ամեն ինչ կախված կլինի բանակցությունների օրակարգի պատրաստ լինելուց: Հետագա բանակցությունների նախապատրաստման գործընթացի ինտենսիվության մասին վկայում է այն փաստը, որ ԵԱՀԿ նախագահի պաշտոնն ստանձնելուն պես Բուրկհալտերը երկարաձգեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատը: Սա Կասպրշիկի արդեն 17-րդ նշանակումն է, ով հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի և կողմերի շփման գծում զինված միջադեպերի կանխարգելման մեծ փորձ է կուտակել: